Ուշադրությունը. Ռուսաստանը բացում է իր սահմանները. ՌԴ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանում ընդամենն օրեր առաջ համաճարակային իրավիճակը հուսադրող չէր, սակայն ՌԴ վերջին հայտարարությունների համաձայն՝ այս  երկրում վիրուսը նահանջում է , երկիրը չեղարկում է գործող սահմանափակումները:

Եվ ահա ՌԴ վարչապետը հայտարարել է այն մասին, որ ՌԴ քաղաքացիները, որոնք արտասահման են մեկնում կրթության նպատակով, աշխատանքի, բուժման կամ հարազատին խնամելու , կարող են մեկնել առանց որևէ խնդրի: Արտասահմանցիները կարող են այցելել Ռուսաստան , եթե կարիք ունեն բուժվելու: Սա ևս մեկ քայլ է դեպի անցում բնականոն կյանքին , որից կարծես շատ ենք հեռացել:

Ռուսաստնում ապրող և աշխատող մեր շատ ու շատ քաղաքացիներ այսօր կանգնել են դրսում մնալու խնդրի առջև. ապրելու միջոց չունեն, քանի որ աշխատանք չունեն, հեևաբար վարձակալվող բնակարանների համար այլևս չեն կարող վճարել:

Ճամփան մեկն է ՝ տունդարձը, սակայն տունդարձի ճամփան հասանելի չէ բոլորին: Այսօր տեղեկացանք նաև Լարսում գտնվող մեր հայրենակիցների մասին, որոնք այս օրերը վրանում կամ մի փոքրիկ տնակում են անցկացնում ՝ հույսով , թե իրենց համար էլ լուսաբաց կլինի շուտով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: