
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կառավարության մի շարք կարեւոր պաշտոնայներ ազատվել են աշխատանքից:

Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Ի դեպ նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

Ուշագրավ է, որ այս ազատումները լինում են կեսգիշերին: