Ուշագրավ. ՀՀ վարչապետի որոշմամբ փոխնախարարները ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:


Վարչապետի որոշմամբ`

  • կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը,
  • գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը,
  • սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը,
  • սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը,
  • սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը,
  • էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը,
  • մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями: