«Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից

Tert.am-ը գրում է.

 

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, որ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։

Նա նշեց, որ պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը երաշխավոր կլինի։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ ենք, եթե դրա արդյունքում ՀՀ–ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ըստ իրեն՝ ինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ։

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/09/14/nikol-pashinyan-pastatught/3839860

Понравилась статья? Поделиться с друзьями: