Որ ռեստորաններն ու սրճարանները կբացվեն մայիսի 4-ից․ մանրամասներ

Մայիսի 4-ից կգործեն բոլոր այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքերով, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվելու: Կբացվեն նաև բուսաբանական և կենդանաբական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները, կթույլատրվի արգելոցների գործունեությունը: Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: