Որքան ժամանակում կորոնավիրուսով վարակվածը կարող է առողջանալ

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո լիակատար առողջացման համար մինչեւ 6 շաբաթ է անհրաժեշտ։ Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը։

Ինչպես գրում է CNN-ը, ԱՀԿ մասնագետները հիշեցրել են, որ դեռեւս չկան կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ, սակայն պատշաճ խնամքի եւ բուժման դեպքում վարակվածները կարող են առողջանալ։

«Այդ հիվանդությունից առողջանալու համար մինչեւ վեց շաբաթ կարող է պահանջվել։ Մարդկանցից, որոնք տառապում են շատ ծանր ձեւից, կարող են ամիսներ պահանջվել առողջանալու համար»,- ասել է Ռայանը։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսն արդեն 4382 կյանք է տարել։ Մահացածների մեծ մասը (3158) Չինաստանում են եղել։ Մահացածության դեպքերով երկրորդ տեղում Իտալիան է, այնուհետեւ՝ Իրանն ու Հարավային Կորեան։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: