Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, իր փաստարկներով նա զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից․ Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է.

Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, որովհետև այդ թեմայով առաջին խոսակցության ժամանակ որդիս իր փաստարկներով զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ ,երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն և խնդիրն այն չէ, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը, հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ընկերների կամ իմ ջոկատի անդամների խմբին վերցնեմ ու պատասխան գործողություն անե՞մ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ», — նշեց վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: