Ով է Նաիրա Զոհրաբյանի աղջիկը և ինչ կապ ունի Գալուստ Սահակյանի ու Աշոտյանի հետ (Լուսանկարներ)

mediainfo.am-ը գրում է․

«Փակ է իմ անձնական կյանքը եւ փակ է լինելու: Ինձ համար ամենաանընդունելի բանն այն է, որ քաղաքական գործիչը սկսում է պատմել…  Միգուցե ես սխալ եմ։ Իմ անձնական կյանքն իմ փակ ամրոցն է, որտեղ ես, կներեք, բայց թույլ չեմ տալիս ներխուժել: Ես ունեմ հրաշալի ընտանիք’ հրաշալի աղջիկ, հրաշալի թոռնիկ (ես շատ երիտասարդ եմ ամուսնացել, աղջիկս էլ է շատ երիտասարդ ամուսնացել), բայց բացարձակապես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին»,-ասել է նա իր հարցազույցներից մեկում։

«Թոռնիկս տղա է։ Շատ աշխույժ երեխա է: Բացարձակ այլ զգացողություն է երիտասարդ տարիքում մայր դառնալը, եւ հետո թոռնիկ ունենալը: Հիմա աշխատում եմ թոռնիկիս համար անել այն ամենը, ինչը  գուցե եւ չեմ հասցրել անել աղջկաս համար»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականին:

Նա ամուսնացել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարսի եղբոր հետ։

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի դստեր քավորը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

mediainfo.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: