![]()
Օրեր առաջ Մարիոթ Հյուրանոցի ճակատային հատվածում Ռոբերտ Քոչարյանին սատարող պաստառը մեծ աժիոտաժ առաջացրեց: Խնդիրն այն է, որ հյուրանոցի հանդեպ բազմահազարանոց հանրահավաքների օրերին վերաբերմունքը հասցրեց մի քանի անգամ փոփոխվել: Նախ՝ հյուրանոցի անձնակազմը թույլ չէր տվել լրագրողներին հյուրանոցի տարածքում լիցքավորել իրենց տեխնիկան, հետո անբարյացկամ վերաբերմունք էր ցույց տվել:
![]()
Ամեն ինչ փոխվեց, երբ ներկայիս վարչապետ, այն օրերին, դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Փաշինյանի ձեռնարկած հեղափոխության ճակատագիրը սկսեց շոշափվել: Մարիոթը ոչ միայն փոխեց իր վերաբերմունքը, այլև դարձավ այնքան հյուրընկալ, սիրալիր և հայրենասեր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց ազգային բրենդ: Հիմա հաշված օրեր են մնացել նոր հանրահավաքին:
Հաշվի առնելով Մարիոթի բիզնես հոտառությունը և պահի տակ արագ կողմնորոշվելու կարողությունը, պետք է հասկանալ, թե ինչու և ինչպես այդ ոչ իշխանահաճո, ավելին, ոչ ժողովրդահաճո պաստառը անխոչընդոտ հայտնվեց Մարիոթի տարածքում: Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ Քոչարյանին սատարողներն այդ օրն այնտեղ սենյակ էին պատվիրել հատուկ ակցիան իրականացնելու համար:
Չմոռանանաք նաև, որ անհասկանալի ձևով Քոչարյանի իշխանության օրոք հարստացաածներից շատերն այդ հյուրանոցում ունեն մշտական համարներ և հնարավոր է արել են իրենց ձեռքից այդ պահին եկածը: Սպասենք ամսի 17-ի հանրահավաքին, տեսնենք Ազգային բրենդի տիտղոսը կխլվի Մարիոթից, թե կգործեն ճկուն մարքեթինգային եղանակներ:
Նյութի աղբյուրը՝ Primenews.am