
Ազգային անվտանգության ծառայությունում կան մարդիկ եւ օղակներ, որոնք աշխատում են հեղափոխության արժեքների դեմ, ժողովրդավարական արժեքների դեմ եւ նույնիսկ վարչապետի դեմ:
Այս մասին այսօր` հունվարի 13-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը` նշելով, որ դա ավելի վառ է արտահայտված եղել նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք:

«Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին ես, օրինակ, իմացել եմ բոլորովին վերջերս, օրինակ՝ կապված Նիկոլ Փաշինյանի կեղծ, չակերտավոր ասված «գժի թղթի» հետ, որ Ռուսաստանում ինչ-որ բան է պտտվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի:
Բոլորս ենք տեսել էդ կեղծ լուրը, բայց Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ Վանեցյանն է տարածել, որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»,-ասաց նա: