Ողջ պատերազմի ընթացքում լռել եմ, բայց Վարդանս ընդհատեց լռությունս… Էն, ինչ հիմա կմատուցեմ, ոչ պատմվածք ա, ոչ հեքիաթ, ոչ էլ երևակայություն…Որդեկորույս հոր` Դավիթ Ամալյանի հուզիչ գրառումը

Դավիթ Ամալյանը գրում է. Ամբողջ պատերազմի ընթացքում լռել եմ, բայց Վարդանս ընդհատեց լռությունս… Էն, ինչ հիմա կմատուցեմ, ոչ պատմվածք ա, ոչ հեքիաթ, ոչ էլ երևակայություն…
Հավատացե’ք… չեմ ցնդել…Վարդանս իմ հետ զրուցում ա, ու ես համոզված եմ, որ սա երևակայություն չի, քանի որ էն իրական մտքերն ենք միասին քննարկում, որով ապրել ենք երկուսս էլ…

Հավատացեք… Չեմ ցնդել… էս պահին առայժմ ինձ խորհուրդ ա տալիս, որ պինդ լինեմ, էս` իր հետ կապված արարողակարգերի ժամանակ ինձ պահեմ էնպես, ինչպես ինքը իրեն կռ վի ժամանակ ա պահել…

Այսուհետ ես Վարդանն եմ, և իմ բոլոր մտքերը կծնվեն իր հետ զրույցի ժամանակ, որոնք կլինեն ուժեղ, չխեղճ ու ապրեցնող, որոնց վերջնական արդյունքը կլինի հանդիպումը հավերժության հետ…
Հավատացեք հավերժությանը, քանի որ տարածությունն անսահման է…

Վարդանս առաջին միտքը, որ ինձ ասեց, գիտե՞ք որն էր. ասեց` պապ գիտե՞ս ինձ խփողը խփնվեց, բայց ստեղ մենք ընկերներ ենք… Հավատացեք սա իրական զրույց ա, ես չեմ ցնդել… Ես ինձ մեղադրեցի, որ իրեն դավաճանեցի. գիտե՞ք`ինչ պատասխանեց…

Ասեց. » Պապ, անսահմանության մեջ դավաճանություն գոյություն չունի»…
Վերջում ասեց.» Պապ ջան, հիմա առայժմ պինդ եղիր, մնացածը հետո կխոսենք, դեռ շատ ու կարևոր բաներ կան մեր երկխոսությամբ իրականացնելու»…

Понравилась статья? Поделиться с друзьями: