Ո՞ւր էիք, պարոնայք, երբ ձեր հերոսը իշխանություն էր զավթում, իրավունքներ էր ոտնահարում

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մտահոգությանը, Լևոն Բարսեղյանը գրում է.

Պահ, ինչ լյուստրացիա է տրաքում, էլ դու սուս։ Ո՞ւր էիք, պարոնայք, երբ ձեր հերոսը իշխանություն էր զավթում, իրավունքներ էր ոտնահարում օգտագործելով պետական մեքենան, մարդկանց բերաններն էր ծեփում իր ցինիզմով ու լկտիությամբ, բանակ ու բիրտ ուժ էր հանում խաղաղ ցուցարարների դեմ, Հայաստանի միլիարդանոց գույքն էր նվիրում օտարին հարյուր միլիոն պարտքի դիմաց։ Որտեղ էիք, դեռ չէիք ծնվե՞լ, այ անամոթներ։

Հիմա պատերազմ եք գուժու՞մ, արդարադատությունը ի՞նչ կախման մեջ է պատերազմի հետ, կամ պատերազմի մասնակցության հետ, հա էլ պատերազմական դրություն է, ուրեմն հանցագործության կասկածանք ու արդարադատություն չպիտի լինի՞, էդ ո՞ր խելքով։
Շատ վտանգավոր ու ախմախ դիրք եք բռնել պարոնայք, էդ դիրքով դուք ձեզ եք վարկաբեկում ընդամենը։ Հասկացանք, հաց եք կերել հետը, դա չի նշանակում թե պիտի առասպելական զեղչեր արվեն ձեր սիրեցյալին։ Առանց էդ էլ ահագին ուշացել է արդարադատությունը, ահագին ազատ կայֆավատ է եղել ձեր հերոսը, տղա է, ասում է, կդիմանա, դատված անմեղները մարդ չէին երեւի, երկաթբետոնից էին սարքած։

Կտրեք ողբը, համեստ պահեք ձեզ, զահլեքս գնաց, կամ էլ եկեք նստեք հետը մի քիչ։

 

Նյութի աղբյուրը՝ Լևոն Բարսեղյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: