Ո՞վ է հաջորդը. Ու՞մ է այցելել ԱԱԾ-ն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լրատվական կենտրոնից հայտնեցին, որ իրականացվող գործողությունների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ մամուլում շրջանարվող լուրերի՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն համարվող Արմեն Հարությունյանին ( Արմեն Կանևսկոյ) պատկանող գրասենյակում:

Նյութի աղբյուրը՝ «Արմենպրես»

Понравилась статья? Поделиться с друзьями: