Ո՞վ է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն

Ինչպես հայտնի է Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում է կայացրել, որով Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին:
Ըստ ամենայնի ավագանին այդ օրը քաղաքապետ չի ընտրի, կառավարությունը կլուծարի ավագանին և ավագանու արտահերթ ընտրությունները կնշանակվեն սեպտեմբերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ Slaq.am-ի հավաստի աղբյուրների, քննարկում է մասնկացել կա՛մ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, կա՛մ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կա՛մ հայտնի դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) դեմքով:
Ըստ մեր աղբյուրների վերոնշյալ 3 անձերից մեկն էլ գլխավորելու է ՔՊ-ի ավագանու ցուցակը և լինելու է Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Նյութի աղբյուր՝  Slaq․am

Понравилась статья? Поделиться с друзьями: