Շիրակում ձյուն է գալիս. արտակարգ իրավիճակ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին

Դեռ օրեր առաջ օդերևութաբանական կայաններից ահազանգում էին, որ ձմեռը սարի ետևում չէ. առաջին ձյան տեղումը երկար սպասեցնել չի տա:

Կանխատեսումներն երկար սպասեցնել չտվեցին. այսօր իրականացան:

Դեռ գիշերվանից անձրևային տեղումները հեղեղել էին երկրի բոլոր տարածաշրջանները: Բարձրադիր գոտիներում անձրևն աստիճանաբար վերածվել է ձյան, իսկ առավոտյան շատ շրջաններում արդեն ձյան հաստ կուտակումներ կան: Ձյունը շարունակում է տեղալ և բացառված չէ, որ մինչ երեկո ճանապարհն անցանելիության առումով լուրջ դժվարություններ հարուցի:

Այս մասին հարկ է իմանան նաև և առաջ վարորդները, որպեսզի անվադողերի անպատրաստության պատճառով ճանապարհներին տհաճ անակնկալների չհանդիպեն:

Տեսանելիության աստիճանը շատ ցածր է թանձր մառախուղի պատճառով: Այս ուղղությամբ երթևեկությունը դժվարամատչելի է և հնարավորության դեպքում ցանկալի է հետաձգել այս ուղղությամբ նապատեսված երթուղին, կամ շրջանցել այդ շրջանները:

Օդի ջերմաստիճանը նախատեսվում է, որ ավելի շատ է նվազելու. ոչ հեռու ապագայում ձմեռը մեր տարածաշրջանը կվերցնի իր լիարժեք տիրապետության տակ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: