Հիշեցնենք, որ 2020 թ.-ի մարտ ամսից գրեթե բոլոր երկրները անցան կարանտինային ռեժիմի և փակեցին իրենց թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհները ։ ՀՀ-ն, Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանը այդ երկրների ցանկի մեջ էին ևս։

Բայց փետրվարի 1-ից բացվեցին ՀՀ -Ռուսաստանի Դաշնություն օդային սահմանները ։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստանի Դաշնություն միայն կորոնավիրուսյան վարակի թեստի բացասական պատասխանի դեպքում ։ Shantnews.com-ը գրում է. Արտակարգ
իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դեռ կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ու դեպի Քարի լիճ տանող

ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ու Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգ նաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհն այժմ փակ է: Ռուսական կողմում կա գրեթե 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա: