Նյու Յորքում հայերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը՝ կոչ անելով համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։ Ցույցի մասնակիցները գիշերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը, հաղորդում է տեղական CBS New York-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Armenian protesters stop traffic on Brooklyn bridge #Հաղթելուենք #Armenia #Artsakh #NagornoKarabakh #ArmeniaStrong #ArtsakhStrong ‹ ARTSAKH NEWS

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: