ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՈՒ ՄԵԶ ԽԵՂՃԱՑՆՈՒՄ ԵՍ

Աղավնոյի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից, գյուղացիներն այսօր այդ մասին տեղեկացրել են Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանից: Նա Աղավնոյի բնակիչներին հանդիպման էր կանչել գյուղի դպրոցի շենքում, ապա նրանց «աչքալուսանք» տվել: Հրապարակի հետ զրույցում նշեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը:

 

-Պարոն Չավուշյան, ի՞նչ եք պատրաստվում անել հիմա: Երեկ նշեցիք, որ ոչ մի դեպքում չեք լքելու գյուղը:

 

-Հասարակ գյուղացի մարդու վրա պետք չէ ոչ մի բան գցել: Գյուղացին պատրաստ է պայքարել իր հողի ու ջրի համար, բայց ինչպե՞ս: Մենք հիմա ոչինչ անել չենք կարող: Նիկոլ Փաշինյանը զորքը չպետք է լուծարեր, եթե լուծարել է, հասարակ մարդը ոչինչ անել չի կարող: Մենք առյուծի պես ուզում ենք մեր հողը պաշտպանել, բայց ինչպե՞ս: Ռագադկո՞վ պաշտպանենք, որ զենք չկա: Հիմա մենք ոչինչ անել չենք կարող: Շատ կցանականյինք ինչ-որ բան անել, բայց մեր բոլոր օղակները փոքրացրել ու ասում են՝ դե պայքարեք: Ինչպե՞ս:

-Այսինքն՝ մինչ օգոստոսի 25-ը գյուղը լքելո՞ւ եք:

-Այո, ուզած, չուզած: Մեզ կոնկրետ ժամանակ են տվել: Ադրբեջանն ասում է՝ դուրս եք եկել: Բանակը լուծարվել է, մենք էլ պիտի կատարենք նրանց պահանջը:

-Աղավնոն ունի ավելի քան 200 բնակիչ: Իսկ որտե՞ղ են բնակվելու նրանք: Այդ մասին խոսե՞ց պարոն Խանումյանը:

-Նախարարությունից ասացին, որ ամեն ամիս շունչը 40.հազար դրամ գումար պետք է վճարեն: Մարդիկ էլ որտեղ ուզեն, էնտեղ էլ կարող են բնակարան վարձել: Հիմա հարց է առաջանում, թե նրանց այդ գումարները որտեղի՞ց : Ո՞վ է նրանց այդքան գումարներ տրամադրում: Նախկիններն ասենք թալանչի էին, բա Դուք: Նիկոլ Փաշինյան, անըդհատ մեղքն ինչո՞ւ ես ժողովրդի վրա բարդում: Որպես ի՞նչ: Դրա փոխարեն զորք ու զենք բեր, որ պայքարենք, մենք ուզում ենք պայքարել, դու մեզ խեղճացնում ես:

 

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: