
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «գրողի ցոծն» ուղարկելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Նա, մասնավորապես, գրել է.
ՌԴ-ի ԱԳՆ Լավրովը ծպտուն անգամ չէր հանում, երբ 2008թ. մարտի 1-ից հետո հարյուրից ավել մարդիկ ենթարկվելով քաղաքական հետապնդումների, ազատազրկվեցին շինծու, ապօրինի հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալներ, ծպտուն անգամ չհանեցին Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դեմ ապօրինի քաղաքական հետապնդումների փաստրի վերաբերյալ:
Նույն Նիկոլ փաշինյանի դեմ քաղաքական հետապնդման փաստով ձայն չհանեցիք, հո Նիկոլ Փաշինյանը Ձեզ չի կշտամբում, թե ինչու էիք լռում այդ ժամանակ:
Իսկ Ռ.Քոչարյանի, Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը ՀՀ-ի աչդարադատության խնդիրն է, որոնք զինված ուժերն են օգտագործել ՀՀ քաղաքացիների դեմ, տապալել են սահմանադրական կարգը, սպանվել են 10 քաղաքացիներ:
Պարոն Լավրով, զբաղվեք Ձեր խնդիրներով, թե ինչպես եք մարդկանց ազատազրկում իրենց քաղաքական հայացքների, խախաղ, ոչ բռնի հավաքներին մասնակցելու համար, ինչպես եք մարդկանց սպանում իրենց քաղաքական հայացքների համար /որպես օրինակ Բորիս Նեմցովի աղմկահարույց սպանությունը Կրեմլից մի քանի քայլի վրա/, սպանում եք , խոշտանգում եք մարդկանց ազատազրկման վայրերում
Լիքը խնդիրներ ունեք, զբաղվեք Ձեր խնդիրներով, որոնցից մարդու մոտ սրտխառնոց է առաջանում Ձեր իշխանության ցինիկությունից և անպատժելիությունից:
Հայաստանի Հանրապետությունը այլևս Ձեր հակաքաղաքակրթական արժեքներին ոչ է ասել:
աղբյուր