«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը սրում է իրավիճակը

ՀՀԿ-ականներին Աղձք արքաների դամբարանին ուխտագնացության

տարած Սերժ Սարգսյանը փոքր ինչ խախտել է լռությունը, անդրադառնալով Սահմանադրությանը:

Սարգսյանը հայտարարել է, որ պետք է պահել այն՝ լավ ենք գնահատում, թե վատ: Միաժամանակ ասել է, թե «մեզանից յուրաքանչյուրն իրեն գիտունիկ է համարում եւ փորձում մեկնաբանություն տալ», մինչդեռ ինչ կա՝ պարտադիր է:

Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն անդրադառնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Գիտունիկը» Վահե Գրիգորյանն է, թե ոչ, թերեւս էական չէ:

Էականն այլ բան է՝ Սերժ Սարգսյանը գործնականում «շարունակում» է Գրիգորյանի սկսածը, նա իր մեկնաբանությամբ սրում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրությունը:

RA President Serzh Sargsyan attended the blessing ceremony of the Saint Sarkis church of Yeghvard, Kotayk Province

Իսկ այն առանց այդ էլ սրվել էր Վահե Գրիգորյանի սկսածով:

Սերժ Սարգսյանը գիտե, թե ինչ ազդեցություն է ունենալու իր խոսքը: Այն առաջացնելու է հանրային հակազդեցություն:

Եվ ուրեմն, ինչու՞ է Սերժ Սարգսյանը «սադրում» այդ հակազդեցությունը, առերեւույթ օգնելով, իսկ գործնականում հանրային առավել բացասական էներգետիկա կուտակելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ:

Թե՞ Սարգսյանը վարչապետ Փաշինյանին է «թասիբի» գցում, այսպես ասած փակում նրա «նահանջի» ճանապարհը եւ ստիպում, որ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մյուս հին անդամներին հեռացնելու հարցում գնա մինչեւ վերջ:

Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունից հետո ստեղծվել է որոշակի առկախված վիճակ: Գրիգորյանը նամակներով դիմել է ՍԴ անդամ-դատավորներին, դիմել է խորհրդարանին, նախագահին, վարչապետին:

Առայժմ արձագանք չկա: Կամ ոչ ոք չգիտե, թե ինչ անել, կամ իմացողները լռում են՝ չեն շտապում ասել, կամ չեն ուզում: Արձագանքել է վարչապետի խոսնակն ու հայտարարել, որ կառավարությունը քննարկում է իրավիճակի հանգուցալուծման գործում իր ներգրավվածության հնարավոր ձեւաչափը:

Վարչապետը «երկմտու՞մ» է եւ Սերժ Սարգսյանը «շտապեցնու՞մ» է նրան, գուցե ակնկալելով, որ Փաշինյանը կգնա հապճեպ եւ զգայական քայլի, կատարելով լուրջ սխալ:

Թե՞ Սերժ Սարգսյանը իր խոսքով առերեւույթ սատարելով Հրայր Թովմասյանի դիրքը, գործնականում հող է ստեղծում վարչապետի քաղաքական որոշման համար՝ հանրային տրամադրության հող: Համենայն դեպս, եթե դիտարկենք ելույթի այսպես ասած իրական էֆեկտի հավանականությունը, ապա չափազանց բարձր է երկրորդ տարբերակի տոկոսը:

Սարգսյանն այս անգամ չի ասում, կամ հայտարարում տեքստով, բայց ստեղծում է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» իրավիճակ:

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: