Նիկո՛լ, սա իմ վերջին զգուշացումն է, եղբա՛յր

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԻԿՈ՛Լ, ՍԱ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆ Է, ԵՂԲԱ՛ՅՐ

Անցած տարի ապրիլի 29-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, սակայն Նիկոլն էլ դեռևս վարչապետ չէր ընտրվել, www.1in.am կայքում Նվեր Մնացականյանին հյուրընկալվելիս հայտարարել էի, որ Նիկոլը հաղթել է ճակատամարտը, բայց անհրաժեշտ է, որ հաղթի նաև պատերազմը:

Նույնը կրկնում եմ հիմա, որ անհրաժեշտ է հաղթել պատերազմը:

Նիկո՛լ, վեց ամսից ավելի է, ինչ հրապարակավ հայտնում եմ մտահոգությունս, որ եղբա՛յր, ամբողջ դատաիրավական համակարգը սաբոտաժ է իրականացնում, և վտանգը չէզոքացված չէ: Ձայն բարբառո հանապատի: Պարո՛ն վարչապետ, Հայաստանի ժողովուրդը Ձեզ լեգետիմ մանդատ է տվել Հայաստանում հաստատելու օրինականություն: 

Պնդում եմ, որ եթե Դուք իսկապես ցանկանում եք լրջագույն փոփոխություններ իրականացնել մեր երկրում՝ փոխելով պետության որակը և հաստատելով օրինականություն, Դուք պարտավոր եք օր առաջ ստեղծել անհրաժեշտ հիմքեր՝ դատաիրավական համակարգը վերից վար փոխելու համար: Պետք չէ մոռանալ, որ ով ուշանում է, նա մեղավոր է: 

Ի դեպ, սա իմ վերջին զգուշացումն է, եղբա՛յր: Ասողին լսող է պետք… Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՜ Հայաստանի քաղաքացիները, որ պետք է ապրեն ազատ ու երջանիկ Հայաստանում…»

Понравилась статья? Поделиться с друзьями: