Բոլոր տանտիրուհիներն էլ գիտեն, թե որքան դժվար է փայլեցնել սպասքեղենը, ազատվել այրված յուղից:

Ժամանակակից մաքրող միջոցները միշտ չէ, որ կարողանում են լուծել այդ խնդիրը: Ներկայացնում ենք մաքրող միջոց, որը կարող եք ինքներդ պատրաստել՝ ընդամենը 2 բաղադրիչից:
Մաքրող մածուկի պատրաստման եղանակը.
1 թ.գ. ջրածնի պերօքսիդ
1թ.գ. սոդա
Բոլոր բաղադրիչները խառնել:

Մածուկը քսել ախտոտված մակերեսին, թողնել 5 րոպե, իսկ հետո լավ լվանալ փափուկ սպունգով:
Ամեն ինչ իսկույն կմաքրվի:
Այս միջոցը հարմար է ցանկացած մակերեսի մաքրման համար. կաթսաների, սպասքեղենի, ջեռոցի, դռների բռնակների: Կարևոր է, որ մաքրող մածուկը պատրաստեք անմիջապես օգտագործելուց առաջ: