
«Մարդը անակնկալիա եկել, ով հասնում իր մասին գրում ու նյութա պատրաստում, որ ժամանակին նույնիսկ մտքներում չէին կարող մտածել։ Մարդը հիմա պանիկայի մեջա, ում հասնի փողա բաժանել, որ կարգի բերեն տեղեկատվական հարթակը, բայց դե մեր երկրում տենց փողերը միշտ անիմաստ վատնվում են, քանի որ նենց անգրագետ մարդկանց ձեռք են ընկնում, որ էլ ասելու չի։

Ասենք, ինչպե՞ս կարելիա մի էջի նամակով գրել ու փող առաջարկել, եթե տեսնում ես, որ այդ էջը կոնկրետ Փաշինյանին դրական է վերաբերվում։ Պարզա՞ չէ, որ եթե նույնիսկ փող վեկալով լինի հաստատ ռիսկի չի գնա ու նամակով գին չի պայմանավորվի։
Նայում ես, նենց մարդիկ են աշխատում Ռոբերտ Քոչարյանի համար, որ չաշխատեյին հաստատ ավելի լավ կլիներ հենց Քոչարյանի համար։ Դե մեղադրելու էլ չի։ Տարիներ շարունակ նման մարդկանց վրա են փող ծախսել, ովքեր ոչ ներքին, ոչ արտաքին հարթակներում մեղմ ասած ոչ մի բան չեն արել, բացառությունները չհաշված՝ մեկ, երկու, երեք կամ տաս հոգու:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք