Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել

#ՊԲ Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները :

Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Понравилась статья? Поделиться с друзьями: