Նախնական տվյալներով՝ 3 տուժած հոսպիտալացվել է, կա մահ. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում պայթյունի դեպքից

Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ նշելով՝ նախնական տվյալներով՝ երեք տուժած հոսպիտալացվել է, նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և հետազոտություներ:

«Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային  հարկի սենյակներից մեկում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: