Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն է

Լավ մի քիչ էլ փակագծերը բացեմ, չնայած շատ եմ ափսոսում, որ որոշ բաներ չեմ կարող բառերով փոխանցել ու համ էլ պետական գաղտնիք է իրենից պարունակում։ Բայց սա չէի կարող չկիսվել ձեզ հետ։

Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն է։ Լուսանկարը արվել է հայկական մեր նոր դիրքից, որը հատուկ ստեղծվել է ադրբեջանական նոր դիրքերը վերահսկելու համար։

Հիմա ուշադրություն դարձրեք, որ պարզ երևում են աշխատանք կատարող 6 զինվորհերը, ովքեր ամբողջ ընթացքում անիվներ և պարկեր էին դասավորում։ Հետո գնացին մի փոքր ներքև հաց ուտելու, հետո 2 հոգի դիրքի վերևի ձախ մասում լվացվում էին: Երևի այլևս հետաքրքիր չէ թշնամու զինվորների հետագա գործողությունները, բայց ասեմ, որ իրենց դիրքի ամբողջ շարժը՝ աշխատանքներ, հաց ուտել, լվացվել, բնակարան կարիքները հոգալ և այլն, այ այսպես մեր աչքի տակ են։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: