Նախարարությունից հայտնում են․ ահա թե ինչ է պետք անել, եթե աջակցման ծրագրով դիմումն ընդունվել է, սակայն գումար դեռ չի փոխանցվել․․․
ArmDaily.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին նշում է, որ դիմել է կառավարության աջակցման ծրագրին, դիմումն ընդունվել է ու հաստատվել, սակայն մինչեւ այժմ որևէ փոխանցում չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ դեռևս աջակցման ծրագրերի գործարկման ժամանակ էր հայտը լրացրել: Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը միակը չէ, որ նման անորոշ վիճակում է հայտնվել:
![]()
Մեզ հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ բոլոր հաստատված հայտերի համար վճարումներն իրականացված են:
Նա նշեց, որ նման խնդիր ունեցող քաղաքացիները պետք է կապ հաստատեն Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ, որպեսզի այնտեղ նրանց տվյալներով ստուգում իրականացնեն: