Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումը. Հեղափոխեք ձեզ..

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր գրառում է արել.

«Մեզնից ոչ ոք չգիտի իր «գալու» կամ,մանավանդ, իր «գնալու» պահը, Աստծո կամքն է։ Ընտրության հնարավորությունն էլ մեզ տրված է, որ բարին ընտրենք, բարին գործենք ու չչարանանք։ Որ հասկանանք ինչու՞ եկանք, կամ ուր ենք գնալու…

Ընտրել Բարին. սրա մեջ մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն է, բայց ցավոք մարդիկ,որպես կանոն տուրք են տալիս չարին… Նեղմիտ ու նեղսիրտ մարդիկ երբեք չեն հասնի հաջողության, քանզի վատնում են իրենց տրված ամենաթանկը՝ ժամանակը, չարին սնելով ու խնամելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: