«Մտքովդ էլ թող չանցնի». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին

Մինսկում հանդիպելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան:

«Ձեր ամեն մի ցանկություն, ձգտում, եթե այստեղ որեւէ բան եք տեսնում, որ կիրառելի է Հայաստանի համար, մենք միշտ պատրաստ ենք բացել դռները», ասել է նա:

Լուկաշենկոն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարեց Սինգապուր այցից առաջ եւ խնդրեց բարեւել նախագահին (Արմեն Սարգսյանին. խմբ):

Ես նրան ասացի՝ մտքովդ էլ թող չանցնի նրան շտապեցնել, մենք մտադիր չենք նրան շուտ բաց թողնել: Առավել եւս, որ նա զբաղված է Հայաստանի համար օգտակար գործերով», ասել է Լուկաշենկոն:

Նա Արմեն Սարգսյանին առաջարկել է որոշ ժամանակ մնալ Բելառուսում: «Մի շտապեք, նայեք, թե ինչն է ձեզ հետաքրքրում տնտեսության ոլորտում:

Դուք որպես խելացի, կրթված մարդ, շատ լավ գիտեք ինչն է կարեւոր ու օգտակար Հայաստանի համար», Արմեն Սարգսյանին ասել է Լուկաշենկոն: Այս մասին տեղեկացնում է Բելտա գործակալությունը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: