«Մուրացան» բժշկական կենտրոնում 16-ամյա պատանի է մահացել

Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել, որ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխված իր հարազատը մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների՝ պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, որը հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի փատով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Մուրացան» բժշկական կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 16-ամյա տղայի մահը գրանցվել է «Մուրացան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: