Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճաժամկետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցելու համար: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը երեկ հայտնել էր, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: