
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ
Պարոն Փաշինյան
Ես ամուսնացած եմ արդեն 15 տարի և երկար տարիներ բնակվել եմ Մոսկվայում ես և ամուսինս աշխատել ենք ։ Ամուսնուս հիվանդության պատճառով մենք 20.12.2017թ վերադարձել ենք Երեվան որպե՛սզի անցնենք բուժզննում։ Պարզվեց որ կերակրափողի շարունակական դեպի ստամոքսը 12սմ ուռուցք կար 3 փուլում, վիրահատեցին , հեռացրեցին ամբողջությամբ և նշանակեցին քիմիոթերապիա։ Հիմա ամեն ինչ լավ է փառք աստծո։ Այս տարվա 20.04 վերադարձանք Մոսկվա, քանի որ քիմիա ստանալու համար մեզ անհրաժեշտ էր գումար։Հույս ունենք, որ կկարողանանք աշխատել ու գումար հայթայթել քիմյա ստանալու համար։ բայց վիրահատությունից հետո ամուսինս չի կարողանում աշխատել։Նշեմ որ բժիշկները նաև արգելել են ծանր աշխատանք։
մենք որոշել ենք հայրենադարձ լինել քանի որ մենք հավատւմ ենք Պարոն ՓԱՇԻՆՅԱՆԻՆ և մեր նոր Հայաստանին (դեռ Մոսկվայւմ ենք)։Բայց ոչ տուն ոչ էլ աշխատանք ունենք։ Ի դեպ մենք 14 տարի երեխա չենք ունեցել, բայց 31.12.2016թ տեղի ունեցավ հրաշք՝մենք իմացանք, որ երեխա ենք ունենալու։ Աղջիկս արդեն 10 ամսական է։ ԿՆԵՐԵՔ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴ ՈՐ ԿԻՍՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԵՏ։ ես խնդրում եմ օգնել ամուսնուս աշխատանք գտնեքւ,ոչ ֆիզիկական ծանր աշխատանքով՝ օրինակ անձնական վարորդի, որպեսզի կարողանանք ապրել, մեծացել մեր բալիկին և բուժման ծախսերը հոգալ։ Խնդրում եմ մեզ օգնեք կացարանով, մենք ուղակի չենք կարող վարձակալել։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՕԳՆՒԹՅԱՆ ՁԵՐՔ ՄԵԿՆԵԼ ՈՐՊԵՍԻ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ։
ԽՆԴՐՒՄ ԵՄ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ. ԵՎ ՕԳՆԵՔ ՄԵԶ։