Մոլորյալը գտնվեց. զորամասն ինքնակամ լքած զինվորին գտել են. ՊՆ խոսնակ

ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո», — ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ գրել էինք, որ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասը:

Понравилась статья? Поделиться с друзьями: