
Միշտ դեմ եմ եղել քննադատել այն մարդկանց, ովքեր հիվանդության պատճառով ազատվել են զինվորական ծառայությունից: Լինի նախարար, նախարարի տղա, թե պատգամավոր ու նրա տղա:

Որոշ ժամանակ առաջ տարածվեց մի նյութ, որտեղ հրապարակված էր բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց տղաները ազատվել էին բանակց, նրանց մեծ մասը հիվանդության պատճառով էր: Մեր լրագրողները մոտենում և այդ պաշտոնյաներից հարցնում էին, թե կոնկրետ ինչպես է ազատվել իրենց որդին: Միշտ կարծել եմ, որ ոչ մի հայր իր որդուն անիմաստ հիվանդոտ չի դարձնի ու իրեն ամեն անգամ դրա մասին հիշեցնելը շատ ցավոտ կլինի: Եթե 10 պաշտոնյայից, թեկուզ 3 հոգու որդիները իրոք հիվանդ են միևնույնն է չէր կարելի նրանց դա ամեն քայլափոխի հիշեցնել:

Հիմա նմանատիպ արշավ էր սկսել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի դեմ, ով երեկ բոլոր հարցերին արդեն թղթող պատասխանեց: Պատկերացնում եք ի՞նչ վիճակի են հասցրել մարդուն, որ նա որոշել է ամբողջ հանրապետության առաջ խոսել իր հիվանդության մասին: Որպեսզի ճակատին չդաջվի հոգեկան հիվանդի կնիքը, Թորոսյանը զինվորական գրքույկով, հիվանդության թղթով և դեղերով ներակայացել էր ասուլիսի: Իսկ նրա դեմքից երևում էր,որ այդ թեման իրոք ցավացնում է իրեն, բայց այլ տարբերակ չուներ, պետք էր խոսեր:

Մի փորձեք նույնիսկ բանակի անվան տակ թքել մարդկանց զգացմունքների և անձնականի վրա: Մեղմ ասած՝ սիրուն չի: Առողջություն բոլորիդ:
Հիմա էլ նմանատիպ