«Մի րոպե ՀՀԿ.մենք էինք տարիներով գոռում, որ Ռուսաստանը դադարեցնի»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի րոպե ՀՀԿ. բա որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը խնդիր է ու պետք է դադարեցվի, կասե՞ք, թե նախկինում ի՞նչ է արվել այդ ուղղությամբ: Ես անձամբ կարող եմ տասնյակ հարցազրույցներ բերել, թե ձեր պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը ինչպես էին դա թույլատրելի բիզնես համարում, նույնը՝ ՀՀԿ խմբակցությունից լիքը պատգամավորներ: Թողեք գոնե մենք Նիկոլ Փաշինյանից դա պահանջենք, մենք էինք տարիներով գոռում, որ Ռուսաստանը դադարեցնի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: