Միքայել Արզումանյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոման մեջ:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ  իր մոտ էր կանչել Միքայել Արզումանյանին, որպեսզի վերջինս բացատրություն տա Արցախում քաղաքական գործընթացների մեջ ներգրավված լինելու առնչությամբ:

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել մեկ ամիս առաջ ՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: