
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մի հետաքրքիր և առեղծվածային գրառում է կատարել, որն էլ մտորումների տեղիք է տվել.
«Մինգեչաուրի հիդրոէլեկտրոհսկա, Բաքվի երկնաքերեր, Բաքվի օդանավակայան»,-ասված է գրառման մեջ, որն ուղեկցվում է #kibernet,#kiber հեշթեգերով։
ՀՀ ՊՆ խոսնակը չի բացել փակագծերը, սակայն կարելի է ենթադրել, որ զանգվածային կիբերհարձակում է կատարվել կարևոր նշանակություն ունեցող ադրբեջանական օբյեկտների վրա։