Միանգամից Մոսկվան միջամտի, իսկ Երևանը ի՞նչ պիտի անի․ Ստանիսլավ Տարասով

Ռուս փորձագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովին հարցրինք, թե արդյոք իր կարծիքով Ռուսաստանը չպիտի միջամտի, երբ ադրբեջանցի 200 զինվորներ հատում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, շրջափակում Սև լիճն ու չեն պատրաստվում հեռանալ։ Տարասովի կարծիքով այսպիսի լոկալ դեպքերը Մոսկվան չէ, որ պետք է լուծի, դա պետք է լուծեն բաքուն ու Երևանը:

«Այդպիսի լոկալ հարցերը պետք է լուծեն տեղի իշխանությունները, ցավոք, ես որքան հասկանում եմ, Երևանի և Բաքվի փոխգործակցությունները՝ նման լոկալ բնույթի խնդիրները լուծելու համար չեն աշխատում, այդպիսի հարցերը՝ ոչխաներ են անցել սահմանը, կովն է անցել սահմանը կամ 3-4 հոգի մարդ է անցել սահմանը, այդպիսի հարցերը Մոսկվայի միջոցո՞վ պիտի լուծվեն ինչ է։ Սա խոսում է այն մասին, որ պետք է աշխատեն մեխանիզմներ Բաքվի և Երևանի միջև որոշակի փոխհարաբերություններ հաստատելու համար, և ինչքան շուտ այդ մեխանիզմները հաստատվեն, այնքան ավելի լավ։ Անկեղծ ասած, ես համարյա համոզված եմ, որ Բաքուն և նախագահ Ալիևը հիմա չեն գնա Հայաստանի հետ ինչ-որ լուրջ ռազմական բախումների»,- ասաց Տարասովը։

Այսինքն՝ մտածում եք, որ պատերազմը չի՞ վերսկսվի՝ հարցրինք Տարասովին․

«Ոչ, դա բացառված է, սա լոկալ կոնֆլիկտ է, հնարավոր է, որ պետք է դետալներն էլ նայել, բայց ես կարծում եմ, որ սա լոկալ միջադեպ է, որը կարելի է լուծել։ Սա ուղղակի ցույց է տալիս, որ այսպիսի միջադեպեր կարող են լինել յուրաքանչյուր կողմից, քանի դեռ չկան «հորիզոնական» փոխրահաբերություններ՝ Բաքու-Երևան։ Չի կարող լինել, որ 5-6 հոգին սահմանը հատի և միանգամից Մոսկվան միջամտի, իսկ Երևանը ի՞նչ պիտի անի։ Մենք ձեզ հետ, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանում հիմա դրա մասին մտածող չկա, այդտեղ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին»,- պատասխանեց Տարասովը։

Բայց չէ՞ որ խոսքը 200 զինվորների մասին է, որոնք 3.5 կլիոմետր խորացել են ՀՀ պետական տարածք և չեն հեռանում, դա լոկալ դե՞պք է․

«Ես տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել, լրիվ հնարավոր է, բայց ես համոզված եմ, որ դա․․․, այնտեղ եղել են լոկալ ինչ-որ պատճառներ, թե ինչո՞ւ է դա արվել»,- պատասխանեց Տարասովը։

Այսինքն՝ Դուք սա հարձակում չե՞ք համարում ՀՀ-ի վրա․ «Ոչ, սա հարձակում չէ»,- պատասխանեց Տարասովը։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: