
ՍԱ ԴԵՌ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷ։
ՎՃՌԱԿԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԸ ԴԵՌ ԱՌՋևՈՒՄ Է։

Ավարտվեցին ընտրությունները։Ազգս իշխանությունից վերջնականապես հեռացրեց հանցավոր խմբավորմանը։
Բայց այսօր էլ ես եմ մտահոգված։
Նիկոլը 70% ից ավել քվե ստացավ։
Հին օրենք է,մարդուն որքան տալիս ես,հիմնականում երկու այդքան էլ պահանջում ես։
Երբ ուզածդ չես ստանում,երբեմնի ընկերդ ակամայից դառնում է թշնամի և գալիս է խորը հիասթափություն։
Այն որ 20 տարվա թալանված,ազգային արժեքները ոտնահարված,դեմոգրաֆիկ ցեղասպանության ենթարկված երկիրը արագ ոտքի կանգնեցնել հնարավոր չէ,պիտի որ հասկանա ցանկացած գիտակից անձ։
Ի՞նչ է պետք անել,որ խուսափենք խորը հիասթափությունից,որը ավելի ազգակործան կլինի քան ՀՀԿ ի 20 տարվա իշխանությունը։
Պետք է աներկբա հասկանանք՝
1)մենք Նիկոլին չէ որ ձայն ենք տվել,այլ ինքներս մեզ։
2)Իշխանությունը Նիկոլը չէ,այլ մենք
3)Պետք է վերաբերվենք մեր երկրին,ինչպես մեր տանը,իսկ ժողովրդին ինչպես մեր ընտանիքին
4)Պետք է աշխատենք հանուն մեր ընտանիքների և երկրի բարգավաճման
5)Պետք է վճարենք հարկերը,այնպես ինչպես վճարում ենք մեր կոմունալ վճարումները,երեխաների ուսման վարձերը։
6)Արտագաղթած մեր հայրենակիցները պետք է վերադառնան այսօր,այլ ոչ թե սպասեն ամեն ինչ լավ լինի և նոր գան։
Պետք է գան այսօր և շենացնեն երկիրը։
,Իսրայելը ավերակներից երկիր դարձավ,ամենօրյա պատերազմի մեջ է,բայց արտագաղթ չկա։
7)Սփյուռքը պետք է հասկանա,որ երկրին միայն ֆինանսով չեն օգնում,այնպես ինչպես մեր տված ֆինանսը հետաքրքիր չէ մեր ծնողին,երկուսին էլ հոգատարություն,սեր,քնքշանք և շփում է պետք։
8)Պետք է հասկանանք որ Նիկոլը ժողովրդի զավակն է,և հենց այդպես էլ պետք է վերաբերվենք նրան։
Ազգովի կանգնենք կողքը,օգնենք աշխատանքում,ներենք սխալները,վերաբերվենք այնպես ,ինչպես վերաբերվում ենք մեր զավակներին։

Միայն այսպես կխուսափենք հիասթափությունից։
Միայն այսպես կարձանագրենք ի լուր աշխարհի,որ ոչ միայն հզոր ազգ ենք,հզոր տեսակ այլ նաև ունենք հզոր երկիր։
Ապրենք խաղաղությամբ,հույսով,սիրով , համերաշխությամբ և սկսենք աշխատել և արարել հանուն մեր երկրի և ժառանգների։
Գոյամարտը նոր է սկսվում։
Արտակ Գալստյան։