
Քանի որ բավականին երկար Եվրոպայում եմ լինելու և լիքը ուսումնասիրելու եմ Եվրոպական շուկան ու նաև ահագին ազատ ժամանակ եմ ունենալու, անպայման կկիսվեմ տեսածիս հետ հետևյալ տեսանկյունից՝ երևույթներ, որը իմ կարծիքով շատ լավ կլինի, որ կիրառվի Հայաստանում, բիզնես իդեաներ, որ չկա դեռ Հայաստանում և իհարկե չեմ դիմանա գայթակղությանը քլնգելու Եվրոպան(հենց Հայաստանից դուրս եմ գալիս՝ կեղտ եմ ման գալիս։- )
Բնականաբար լավից սկսենք. Մեքենայով եմ: Մեկ էլ տրասայի վրա հոսքը դանդաղեց՝ այսինքն խցանում էր սպասվում: Ուշադիր եղեք՝ սպասվում, ոչ թե արդեն խցանում էր: Դիմացիս աջ շարքի մեքենաները սկսեցին լավ աջ պահած քշել, ձախ շարքինները լրիվ ձախով ու երկու շարքի մեջտեղը լրիվ անցանելի մի շարք առաջացավ: Ու ամենակարևորը, չգտնվեց նույնիսկ մեկ «շյուստրի» վարորդ, ով կմտներ այդ ազատ շարքը ու առաջ կանցներ: Պարզվեց հենց խցանման վտանգ են տեսնում ավստրիացիք նման ճանապարհ են բացում շտապ օգնության, հրշեջ մեքենաների համար: Իրենց համար սովորական, մեր համար փշաքաղվելու աստիճան հաճելի տեսարան էր: