Մեքենայի պայթյունի հետևանքով 5 զինծառայող է մահացել

Առնվազն հինգ թուրք զինծառայող է զոհվել Հալեպի նահանգի արևելյան մասում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով սիրիական SANA գործակալությանը:

Նշվում է, որ ականապատ մեքենան պայթեցվել է այն ժամանակ, երբ դրա կողքով անցել է թուրքական ջոկատ: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Ջարաբլուս քաղաքում: Թուրքական ջոկատի անդամներն ուղևորվում էին ռազմաբազա, որը գտնվում է այդ բնակավայրից արևելք:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 թուրք զինծառայող: Բոլոր տուժածները տարհանվել են Թուրքիայի տարածքում տեղակայված հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ թուրքական կողմից ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: