
Նույնիսկ դատարկ զինվորական մեքենաները մի կետից մյուսըը տեղափոխելու համար հսկայական գումարներ են ծախսվում ու դրանք երբեք պարզապես տեղափոխելու համար չեն անում: Գործողությունը հստակ նպատակ է ունենում, հստակ սխեմայով:

Իհարկե, փոթորիկից առաջ միշտ ամենահանգիստ եղանական է լինում ու այդ փոթորիկը կարող ենք ընդունել նաև պատերազմը, քանի որ պատերազմից ընդամենը մեկ կամ երկու օր առաջ սահմանին լինելու է ամենահանգիստ և ամենաքիչ հրադադարի ռեժիմի խաղտումով օրերը:
Վերջին շրջանում՝ հեղափոխությունից առաջ և դրանից հետո, առաջնագծում Ադրբեջանի ռազմական տեղաշարժը իրենից ստոգուղական բնույթի գործողություններ են ներկայացնում: Տեխնիկան կտանեն առաջնագիծ, դրանց մի մասը հետ կբերեն, հետո ևս մեկ անգամ կտանեն ու էլի հետ կբերեն, այդ ամենին փորձում են ստուգել, թե հակառակորդ ճամբարում ինչպես են արձագանքում դրան: Արդյոք հակառակորդը պատրաստ է պատերազմի և արդյոք կարելի է պատերազմ սկսել: Դրա արդյունքում ուշադրություն է դարձվում նաև մեր տեղաշարժին, արձագանքին և այլն:
Իսկ մեր ժողովուրդը վաղուց պատրաստ է այդ պատերազմին, անիմաստ ռազմական տեխնիկայի շարժերից չենք վախենում: Հարց է մնում՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են նման լուրջ բախման մեջ մտնելու:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք