Մեր երկիրը ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը

Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարին կից գրառում է կատարել  Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:

«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած մի քանի շաբաթվա խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրը ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին ունենա իր երազանքի իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցես, Հայ ժողովուրդ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: