Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են․ Ղարաբաղը 1 ամսից ավելի պայքարում է ահաբեկչական տանդեմի դեմ. Փաշինյան

Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.

«Արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այս գիշեր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում կրակոցներ էին հնչել. կրակահերթի հետեւանքով կային սպանվածներ ու վիրավորներ: Կրակոցների հեղինակներից մեկն իրեն պայթեցրել էր, մյուսներին հաջողվել էր դիմել փախուստի: Կա ձերբակալված:

Понравилась статья? Поделиться с друзьями: