Վարդենիսի խանութում տեսել են հայ զինվորների համազգեստով ադրբեջանցիների․ աղբյուր

NEWSPRESS.am-ի աղբյուրի տեղեկացմամբ, արդրբեջանցիներն անարգել սահման են հատել և մտել Հայաստանի տարածք։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում նկատել են հայ զինվորների համազգեստով ադրբեջանցիների, ովքեր մտել են խանութ՝ առևտուր անելու։

Թշնամին առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղի դիրքերի կողմից։ Իր իսկ անվտանգությունից ելնելով՝ չենք ներկայացնում մեզ տեղեկությունները փոխանցած աղբյուրի անունը, սակայն վերջինս խնդրեց, որ անպայման բարձրաձայնվի խնդիրը։

«Եկան, մտան Հայաստան արդեն։ Մինչև ե՞րբ պետք ա սենց հողերը տան ու նստենք, նայենք, թե ոնց են ծախում մեր երկիրը»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ որոշ լուրերի համաձայն՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան լայվերից մեկն արել էր հենց Տեղ գյուղի դիրքերից մեկում։

Понравилась статья? Поделиться с друзьями: