«Մատչելի բնակարան զինծառայողին». Քննարկվել են ծրագրի մանրամասները․

Ժամանակ օրաթերթը գրում է․

Հունիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները:

Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան:

Նյութի աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: