Մայիսի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Հացառատ, Արծվաքար թաղամասերի, Նորատուս, Գանձակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Понравилась статья? Поделиться с друзьями: