Մահացել է չեմպիոն Աղասի Աղասյանը

Ավտովթարի պատճառով 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանը։

Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը սկսել է մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թվականին՝ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ է գրավել:

2005-2008 թվականների դադար է տվել։ 2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, 2009-ի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կրկնակի չեմպիոն է, 2010-ին  Մ23 Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղ, 2011 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: