Ճանապարհներ փակող լակոտնե՛ր, դո՞ւք, թե՞ ձեր տերերը չեն հասկանում, որ… Արամ Ավետիսյանի կոպիտ պատասխանը զոհվածների հիշատակը չհարգողներին

Արամ Ավետիսյանը գրում է. Երբ թնդանոթները լռում են… դուք էլ լռեք: Ի սեր Աստծո, լռե՛ք. բոլորդ` իշխանությու՛ն, ընդդիմությու՛ն, ա՛ջ, ձա՛խ, կենտրոնամե՛տ, սև՛, սպիտա՛կ, բոլորըըըդ: Թույլ տվեք էս սարսափելի ցավից կուչ եկած եւ

շվարած ազգն ուշքի գա: Լռե՛ք, քանզի ողբացողների լացը, մեկ է, մեր ականջներում ձեր «ազգափրկիչ» ճառերի համար տեղ չի թողել: Ճանապարհներ փակող լակոտ-լուկուտնե՛ր, դո՞ւք, թե՞ ձեր տերերը չեն գիտակցում, որ չի՛ կարելի փակել

հիվանդանոցից հիվանդանո, նախարարությունից Կարմիր խաչ ու հակառակը շտապող` իրենց զոհված, վի րավոր կամ անհետ կորած զավակներին փնտրող տասնյակ հազարավոր վշտահար ծնողների ճանապարհը:

Դուք ձեր կռ իվը կռ վեցիք, ու էլի զոհը ոչ թե դուք, այլ մենք էինք: Գոնե հիմա պապանձվե՛ք, սպասեք գոնե գտնենք ու թա ղենք, քանի դեռ կրկին ձեր ճառերով վերջնականապես չեք «փրկել» մեզ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: