Ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, 12 հրամանատար.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչեւ օրս հարուցվել եւ քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ:

Ավելին, նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: